Այս համակարգը նախատեսված է` տեխնիկական սպասարկման ծառայութուն ունեցող կազմակերպությունների համար: Համակարգը, ստանալով դիմում-բողոքներ էլեկտրոնային փոստով, հաշվառում և մշակում է դրանք, դիմում-բողոքին վերագրվում է եզակի որոշիչ (identificator) և մեկ դիմում-բողոքի շրջանակներում տեղի ունեցած ողջ նամակագրությունը հասանելի է սկզբնական դիմում-բողոքից: Համակարգը թույլ է տալիս վերահսկել դիմում-բողոքներին արձագանքելու, դրանք մշակելու էֆեկտիվությունը, ինչպես նաև` էապես հեշտացնում է տեխնիկական սպասարկման ծառայության աշխատանքը: WestSoft TTS-ը կառուցված է WestSoft RMS-ի հիման վրա և լիարժեք փոստային համակարգ է:
Համակարգը գրված է PHP լեզվով, որպես տվյալների պահոց օգտագործված է MySQL ՏՊԿՀ-ը: Տվյալների արտապատկերումն ու համակարգի կառավարումն իրականացվում է WEB ինտերֆեյսով:



