Նորություններ`

21.05.09
Թողարկվել է WestSoft Restaurant համակարգի ավարտուն (release 3) 3-րդ տարբերակը:
16.05.09
WestSoft Restaurant համակարգը հարմարեցվել է մոնիտորների կամայական կետայնության:
Վերադարձ

WestSoft Ռեստորան


   «Վեսթսոֆթ» ՍՊԸ կողմից տեղական շուկայի հասարակական սննդի կազմակերպման ոլորտում անցկացված հետազոտությունների արդյունքում նկատվեց ոլորտում կառավարման ավտոմատիզացիայի խիստ պահանջարկ: Արդյունքում, ուսումնասիրելով համաշխարհային ավելի քան 30 խոշորագույն համակարգեր և հաշվի առնելով տեղական շուկայի առանձնահատկությունները, ստեղծվել է «WestSoft Ռեստորան» համակարգը: Համակարգի ստեղծման նպատակն է` առաջարկել տեղական կազմակերպություններին էֆեկտիվ կառավարման, ճշգրիտ և ժամանակին որոշումներ ընդունելու, ժամանակի ցանկացած պահին կազմակերպության վիճակը ճշգրիտ գնահատելու մատչելի և հարմարավետ գործիք, ինչպես փոքր կամ նորաստեղծ կազմակերպությունների, այնպես էլ գերխոշորների համար: «WestSoft Ռեստորան» համակարգը առաջնորդվում է հետևյալ հիմնական սկզբունքներով`
  • Հեշտ և արդյունավետ կառավարման համար անհրաժեշտ գործիքների և հաշվետվությունների մեծ տեսականի,
  • Օգտագործման համար պարզ և ինտուիտիվ հասկանալի գրաֆիկական ինտերֆեյս,
  • Ժամանակակից և հաճելի արտաքին տեսք:
Համակարգը հնարավորություն է տալիս.
  • գործնականորեն զրոյացնել անձնակազմի անբարեխիղճ աշխատանքի հետևանքով առաջացած կորուստները:
  • ունենալ բոլոր անհրաժեշտ վիճակագրական տվյալները կազմակերպության գրագետ ղեկավարման համար
  • վերահսկել և ղեկավարել յուրաքանչյուր աշխատակցին և օբյեկտիվ գնահատել նրա աշխատանքի արդյունավետությունը:
  • նվազագույնին հասցնել ծախսերը և նման կերպով բարձրացնել կազմակերպության շահույթը:
«WestSoft Ռեստորան» համակարգի ֆունկցիոնալի հակիրճ նկարագրություն
  • Հաշվարկային քարտերի ինքնարժեքների և բաղադրատոմսերի պատմություն
  • Աշխատակիցների լիարժեք հաշվառման հնարավորություն (անհատական քարտեր)
  • Ցանկացած տիպի զեղչերի ստեղծման հնարավորություն (ազատ, տոկոսային, գումարային, զեղչային քարտեր, բոնուսներ և այլն)
  • Ցանկացած տիպի հավելագների ստեղծման հնարավորություն (տոկոսային, գումարային, ժամավճար և այլն)
  • Չափման միավորների փոխակերպում
  • Հաճախորդների հաշվառում (անվանական հաշիվներ, բալանս, շրջանառության պատմություն, սև ցուցակ և այլն)
  • Դեբիտոր կրեդիտորների լիարժեք հաշվառում
  • Ապրանքների և ծառայությունների մուտքագրում, ելքագրում, պահեստից պահեստ ներքին տեղափոխություն (նաև հետին ամսաթվով)
  • Բացասական մնացորդի հնարավորություն (կարմիր վաճառք)
  • Գույքագրում (ըստ պահեստների, ապրանքների կամայական ամսաթվով)
  • Ապրանքների և ճաշատեսակների կորուստների ձևակերպման հնարավորություն
  • Կամայական քանակի դրամարկղերի ստեղծման հնարավորություն
  • Կանխիկ և անկանխիկ դրամաշրջանառության հաշվառման հնարավորություն, կամայական արժույթով
  • Սեփական կազմակերպության բանկային հաշիվների վարման հնարավորություն
  • Համակարգի ներդրման պահին կազմակերպության ապրանքանյութական արժեքների մնացորդի և դեբիտոր կրեդիտորական պարտավորությունների մուտքագրման հնարավորություն
  • Նախնական պատվերների մուտքագրման հնարավորություն
  • Կանխավճարի ձևակերպում
  • Հաշվի բաժանման հնարավորություն
  • 1-ից ավելի սեղանների վրա միևնույն հաշվի վարման հնարավորություն
  • Ճաշատեսակի տեղափոխում այլ հաշիվ
  • Վճարումների ընդունման ընդլայնված համակարգ (հաճախորդի անձնական հաշվից, կանխիկ, անկանխիկ վճարումներ)
  • Խոհանոցի կառավարում (մատուցողների հաղորդագրություններ, ճաշատեսակների պատրաստման փուլեր, բաղադրատոմսեր և այլն)
  • Համակարգում օգտագործողների իրավունքների կառավարման ճկուն համակարգ
  • Հաշվետվությունների մեծ տեսականի (ընթացիկ և փակված հաշիվներ, շրջանառության, ճաշատեսակների շահութաբերության և իրացվելիության, աշխատակիցների էֆեկտիվության, հաճախորդների և գործընկերների շրջանառության, կազմակերպության ընթացիկ վիճակի և այլն)
  • Օգնություն` թեմատիկ և փնտրվող բառով (topic help, index help)
«WestSoft Ռեստորան» համակարգի տեխնիկական հնարավորությունները.
  • Տվյալների արտահանում Excel ֆորմատով,
  • Տիպային փաստաթղթեր (դրանք տպելու հնարավորություն),
  • Հաշիվների և խոհանոցային կտրոնների տպում ջերմային տպիչներով (Thermal Printers),
  • Հարմարեցված է զգայուն մոնիտորներով աշխատելուն (Touch Screens),
  • Օգտագործողների և հաճախորդների ճանաչման համակարգ (Magnetic Card Reader),
  • Հարմարեցված է ցանցային, կոլեկտիվ օգտագործման համար,
Համակարգն անընդհատ կատարելագործվում է ու զարգանում, քանի որ պարբերաբար անցկացվող հետազոտությունների արդյունքում բացահայտվում են շուկայի նոր զարգացումներն ու պահանջները, որոնց լուծումները ներառվում են համակարգի հետագա թողարկումերում:

Համակարգը գրված է C++ լեզվով, որպես տվյալների պահոց օգտագործված է MySQL ՏՊԿՀ-ը:

Գործում է «Վեստսոֆթ-Ռեստորան» ծրագրային փաթեթի ապառիկ վաճառք, ինչպես նաև վարձակալություն: