WestSoft Monitor-ը կարող է աշխատել գործնականում ցանկացած բիլինգային համակարգի հետ և, ստանալով նրանից տվյալներ տրաֆիկի մասին, ստեղծել հաշվետվություններ դրա որակական ցուցանիշների վերաբերյալ, այդ թվում` ավտոմատ կերպով, ինչպես նաև առաջարկել լուծումներ պրոբլեմային տարբեր իրավիճակների համար: Համակարգը թույլ է տալիս համեմատել տարբեր ժամանակահատվածների տրաֆիկի քանակական և որակական ցուցանիշները` կիրառելով որոնման պայմանների (filters) ճկուն համակարգ, ինչի արդյունքում ստացվում են ընդլայնված տեղեկություններ աշխատանքի դինամիկայի վերաբերյալ:
Համակարգը գրված է PHP և C++ լեզուներով, որպես տվյալների պահոց օգտագործված է MySQL ՏՊԿՀ-ը, օգտագործված է բազմահոսքային տեխնոլոգիան: Տվյալների արտապատկերումն ու համակարգի կառավարումն իրականացվում է WEB ինտերֆեյսով:



