![]() |
|
![]() |
|||||
|
Նորություններ` 21.05.09
Թողարկվել է WestSoft Restaurant համակարգի ավարտուն (release 3) 3-րդ տարբերակը: 16.05.09 WestSoft Restaurant համակարգը հարմարեցվել է մոնիտորների կամայական կետայնության: |
Վերադարձ WestSoft Mail Delivery System – փոստային առաքման համակարգ
Համակարգն ուղարկում է էլեկտրոնային նամակներ` ցուցակում նշված հասցեատերերին: Նամակներում պարունակվում է հղում համակարգի կայքին, որի սեղմելու միջոցով ստացողը հավաստիացնում է ուղարկողին, որ նամակը ստացված է: WestSoft Delivery System-ի խիստ անհրաժեշտությունն ունեն այն կազմակերպությունները, որոնք պարբերաբար էլեկտրոնային եղանակով ուղարկում են այնպիսի կարևոր տեղեկություններ, ինչպիսիք են վաճառքի պայմանները, կամ գների փոփոխությունները: Համակարգը վերահսկում է հասցեատիրոջ կողմից նամակի ստացումը, ավտոմատ կերպով վերաուղարկում նամակները` դրանք չստացած հասցեատերերին և վարում նամակների ուղարկման և ստացման, ինչպես նաև` համակարգի ադմինիստրատորների և օգտագործողների կողմից կատարված բոլոր գործողությունների մատյանը: Իրականացված է կցագրումների (attachments) հետ աշխատանքի երկու եղանակ. կցագրումն ուղարկվում է նամակի հետ, կամ նամակում նշվում է կցագրման հղումը, որին սեղմելով այն բեռնվում է (download): WestSoft Delivery System-ն ունի բազմաթիվ պայմաններով (filters) որոնման համակարգ, ինչպես նաև նմուշների (templates) հետ աշխատանքի ընդլայնված հնարավորություններ:
Համակարգը գրված է PHP լեզվով, որպես տվյալների պահոց օգտագործված է MySQL ՏՊԿՀ-ը: Տվյալների արտապատկերումն ու համակարգի կառավարումն իրականացվում է WEB ինտերֆեյսով: |