Նորություններ`

21.05.09
Թողարկվել է WestSoft Restaurant համակարգի ավարտուն (release 3) 3-րդ տարբերակը:
16.05.09
WestSoft Restaurant համակարգը հարմարեցվել է մոնիտորների կամայական կետայնության:
ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ WESTSOFT

   Բիզնես պրոցեսների ավտոմատացման միջազգային փորձը ցույց է տալիս, որ կառավարման ավտոմատացման համակարգերը (ԿԱՀ) ծածկում են իրենց ներդրման ու շահագործման ծախսերը 4-24 ամսում և հետագայում շարունակում են բերել եկամուտ` ի հաշիվ կառավարման, հաշվառման և վերահսկողության պրոցեսի օպտիմիզացիայի: Շատ ոլորտներում առհասարակ անհնար է պատկերացնել ձեռնարկությունների աշխատանքն առանց այդ համակարգերի կիրառման:

   Հայաստանում ներկայացված ԿԱՀ-երի հիմնական մասն ունի մի քանի տիպային թերություններ` կիրառվող ոլորտի բիզնես – պրոցեսների ոչ ամբողջական ընդգրկում, թանկություն, հայերեն լեզվի հետ կապված խնդիրներ:

   “Վեստսոֆթ“ ընկերության մշակած համակարգերը լուծում են ոչ միայն վերը նշված, այլ և բազմաթիվ ուրիշ խնդիրներ: Մեր ընկերության կողմից առաջարկվող համակարգերում հիմնական շեշտը դրված է օգտագործման հարմարավետության վրա, ինչի հաշվին համակարգի միջոցով իրականացվող գործողությունները առավել մոտ են իրական կյանքում կատարվող բիզնես - պրոցեսներին: Եվ հենց այս հանգամանքի շնորհիվ է, որ մեր համակարգերի ուսուցման գործընթացը էականորեն կարճ է, քան նմանատիպ այլ համակարգերինը: