
Համակարգն իրականացնում է ծառայությունների հաշվառում և գնահատում (tarification): Գնահատումը կատարվում է իրական ժամանակի ռեժիմում (real time)` անսահմանափակ քանակությամբ սակագնային պլանների հիման վրա: Շաբաթվա տարբեր օրերին և օրվա տարբեր ժամերին կարող են կիրառվել տարբեր սակագներ: Իրականացվում է նաև նվազագույն գնի կանոնով (Least Cost Routing) հարցումների ավտոմատ վերահասցեագրում տարբեր մատակարարներին (providers): Վարվում է գնորդների և մատակարարների հետ ֆինանսական պարտավորությունների հաշվառում: WestSoft Billing-ն աշխատում հետվճարային (postpaid), կանխավճարային (prepaid) և սահմանափակ վարկի (credit limit) սխեմաներով, ընդ որում, եթե վերջացել է հաճախորդի կանխավճարը, կամ հաճախորդը հասել է իր վարկի սահմանաչափին, ապա համակարգն ավտոմատ արգելում է ծառայությունից օգտվելու նրա իրավունքը: Համակարգն ունի տվյալների օպերատիվ մշակման և վերլուծության գործիքների հզոր զինանոց: Համակարգը կարդում է տվյալները զանգերի մանրամասնեցված գրառումների նիշքերից (CDR file), ինչը թույլ է տալիս այն կիրառել հեռահաղորդակցային ցանկացած ուղղորդչի (router) համար, որը կարող է ստեղծել CDR նիշք:
Ներկայումս համակարգը փորձարկվել և հաջողությամբ աշխատում է Mera VoIP Transit Softswitch (MVTS)-ի հետ:
Հետագայում համակարգն ունենալու է նաև RADIUS արձանագրության միջոցով աշխատելու հնարավորություն:
Համակարգը գրված է PHP և C++ լեզուներով, որպես տվյալների պահոց օգտագործված է MySQL տվյալների պահոցների կառավարման համակարգը (ՏՊԿՀ), օգտագործված է բազմահոսքային տեխնոլոգիան: Տվյալների արտապատկերումն ու համակարգի կառավարումն իրականացվում է WEB ինտերֆեյսով: