Կառուցված է եռաստիճան ճարտարապետության սկղբունքով`
Տվյալների շտեմարան – Համակարգի կենտրոնացված սերվեր – Օգտագործող ծրագիր (Data storage – Application server- Client Application):
Այս տեխնոլոգիայի հիմնական առանձնահատկություններն են.
- Տվյալների ժամանակավոր պահում օգտագործող ծրագրի եւ կենտրոնացված սերվերի մակարդակներում(caching), ինչը երաշխավորում է արագագործության բազմապատիկ շահում գոյություն ունեցող համակարգերի նկատմամբ.
- Ներդրված տրանզակցիաների մեխանիզմ – թույլ է տալիս հաստատել կամ չեղարկել ներդրված գործողությունների կամայական հաջորդականության բլոկեր` անկախ ներդրվածության աստիճանից եւ հերթականությունից.
- Արգելափակում օբյեկտի մակարդակում (object – level locking).
Basalt տեխնոլոգիայի կիրառումը ազատում է ծրագրավորողին ներկառուցված (inline) SQL հրամանների կիրառման անհրաժեշտությունից. տվյալների հետ աշխատանքը կազմակերպվում է սովորական օբյեկտների հետ աշխատանքով: Ներկայումս այս տեխնոլոգիան հաջողությամբ կիրառվում է մեր ընկերության կողմից ստեղծվող բոլոր ծրագրերում, ինչի հաշվին մեր ընկերությունն առաջատար դիրքեր է զբաղեցում արագագործ համակարգերի մշակման ոլորտում ոչ միայն Հայաստանում, այլև ողջ աշխարհում: